Բաժիններ՝

FlyOne Armenia-ի վարձակալած օդանավը թռիչքի ընթացքում բախվել է թռչնի հետ․ Երևան-Միլան չվերթը հետաձգվել է

Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։

Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ավիաընկերությունը։

Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությումը ավիաընկերությունը կհաղորդի հաջորդիվ։

Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ըմբռնումը։

Ավիաընկերությունը խնդրում է Երևան- Միլան- Երևան չվերթի վերաբերյալ այլ հարցերի առկայության դեպքում դիմել համապատասխան օդանավակայաներում ընկերության ներկայացուցչություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31