Բաժիններ՝

Իրանում ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Մի քանի զինված անձինք հուլիսի 8-ին զինված հարձակում են գործել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Զահեդանի ոստիկանական բաժանմունքի վրա: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Նշվում է, որ հարձակվողները մահապարտների ժիլետներ են կրել, նրանցից երկուսը պայթեցրել են իրենց:

Դեպքի վայրում կրակոցներ են հնչել: Որոշ աղբյուրներ հայտնել են, որ հարձակվողները փորձել են ներխուժել ոստիկանական բաժանմունք:

Ականատեսները հայտնել են, որ ահաբեկիչները բարձրացել են ոստիկանական բաժանմունքի դիտաշտարակ և վերևից կրակել ոստիկանների վրա:

Կայանի ներսում ոստիկանական ուժերը և բազայից դուրս գտնվող անվտանգության ուժերը դաժան փոխհրաձգության ընթացքում շրջապատել են հարձակվողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31