
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիա

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի բարեկամական խմբի այցը Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական հարթակում գրել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Այցի շրջանակներում հանդիպում ունեցանք Ավինյոնի քաղաքապետ տիկին Սեսիլ Հելլի հետ, որին մասնակցում էին նաև Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար պարոն Ժիլբեր֊Լյուկ դը Վինազը, բարեկամության խմբի անդմաներ, սենատորներ, Վոկլյուզի ֆրանս֊հայկական ասոցիացիայի նախագահ տիկին Վերոնիկ Բրունան և ասոցիացիայի անդամները»,- գրել է նա:
Քննարկվել է Ավինյոնի և ՀՀ համայնքների միջև առավել սերտ համագործակության հաստատման հնարավորությունները։ Ընդգծվել է ֆրանսահայ համայնքի դերակատարությունը Հայաստան֊Ֆրանսիա համագործակցության շրջանակներում։ Կարևորվել է ակտիվ խորհրդարանական կապերի պահպանման և զարգացման անհրաժեշտությունը: