Բաժիններ՝

Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, թե որ դեպքում կօգտագործի կասետային զինամթերք

Ուկրաինայի պատշպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կօգտագործի կասետային զինամթերք։ «Թվիթեր»-ի իր էջում նախարարը գրել է, որ Ուկրաինան կասետային զինամթերքով չի հարձակվի ՌԴ-ի վրա։

«Դրանք կօգտագործվեն միայն Ուկրաինայի տարածքների դեօկուպացիայի համար։ Կասետային զինամթերքը կօգտագործվի միայն օկուպանտների կուտակման և հակառակորդի սահմանները ճեղքելու վայրերում ՝ ուկրաինացի զինվորականների կյանքի համար նվազագույն ռիսկերով։ Արվարձաններում և քաղաքներում զենքի այս տեսակը չի օգտագործվի»,- ասել է Ռեզնիկովը՝ հավելելով, որ խիստ հաշվառում կիրականացվի այդ զինամթերքը օգտագործելու դեպքում։

Ավելի վաղ Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31