Ֆինլանդիայի նախագահն անսպասելի է համարել Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունը փակելու ՌԴ-ի որոշումը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն խոստովանել է, որ Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսությունը փակելու Մոսկվայի որոշումն անակնկալ էր Հելսինկիի համար: Նիինիստեն նշել է, որ գլխավոր հյուպատոսությունը փակելու որոշումը «իրավիճակը նոր հարթություն է բերել»:

Նիինիստեն հավելել է, որ Ֆինլանդիայի 9 դիվանագետների արտաքսման որոշումը, ընդհակառակը, չի զարմացրել Հելսինկիին, քանի որ ավելի վաղ Ֆինլանդիան հայտնել էր Ռուսաստանի դեսպանատան 9 աշխատակիցների արտաքսման մասին:

Ֆինլանդիայի նախագահն ընդգծել է, որ Ֆինլանդիան պատասխան միջոցներ է մշակում գլխավոր հյուպատոսության փակման համար, սակայն չի մանրամասնել, թե ինչ միջոցների մասին է խոսքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31