
Ճապոնիան և ԵՄ-ն կպայմանավորվեն տնտեսական անվտանգության ուժեղացման շուրջ

Ճապոնիայի և ԵՄ-ի ներկայացուցիչները Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի Բրյուսել կատարելիք այցի ընթացքում մտադիր են համաձայնության գալ համագործակցության շուրջ՝ հանուն տնտեսական անվտանգության ուժեղացման: Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Ակնկալվում է, որ կողմերը կստեղծեն փոխգործակցություն կիսահաղորդիչների մատակարարման շղթաների ամրապնդման հարցում և կստեղծեն մշտական երկխոսության ձևաչափ համապատասխան առաջադրանքի կատարման համար պատասխանատու գերատեսչությունների միջև: Բացի այդ, բանակցությունների մասնակիցները կպայմանավորվեն բարձրացնել կիբեռհարձակումներին հակազդելու մակարդակը, համատեղ շահագործել կապի արբանյակները և մշակել առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպես նաև համագործակցել ծովում անվտանգության ապահովման համար:
Ինչպես նշում է NHK-ն, Ճապոնիան ձգտում է հասնել ԵՄ-ի ավելի մեծ ներգրավվածության հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՝ հաշվի առնելով Չինաստանի աճող ակտիվությունը: