Պուտինի և Էրդողանի հանդիպման հստակ ժամկետներ դեռևս չկան․ Պեսկով

Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հստակ ժամկետներ դեռևս չկան: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ երկրների ղեկավարների շփումները հնարավոր են:

«Հստակ ժամկետներ դեռ չկան»,- հայտարարել Է Պեսկովը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Պուտինի հետ «հացահատիկի գործարքի» շուրջ բանակցություններ Է ակնկալում ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ առերես: Էրդողանը նաև հայտնել էր, որ օգոստոսին նախատեսվում է Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31