Բաժիններ՝

ՌԴ-ն խնդրել է «Հյուսիսային հոսքեր»-ի պայթեցման թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ անցկացնել

Ռուսաստանը խնդրել է հուլիսի 11-ին անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ ՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթեցման թեմայով։

Այս մասին հայտնել է ՄԱԿ անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բաց նիստ ենք խնդրել հուլիսի 11-ին «Հյուսիսային հոսքերը» խափանելու վերաբերյալ»,- գրել է նա իր «Տելեգրամ» ալիքում։

2022 թվականի սեպտեմբերի վերջին եվրոպական խոշորագույն «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների ճյուղերը պայթեցվել են։ Միջադեպի հանգամանքները վկայում էին դիվերսիայի մասին, ավելի ուշ խողովակաշարերի միտումնավոր պայթեցման փաստը հաստատվել էր դեպքի վայրի զննության ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31