Ադրբեջանը պետք է ամբողջությամբ կատարի Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը՝ առանց շահարկումների․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների։ «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ:

«Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով Լաչինի միջանցքով ապահովել անարգել մուտք: Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թվականի փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների»,- գրել է Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31