Բաժիններ՝

Ցիցիպասը երկօրյա պայքարից հետո Ուիմբլդոնի երրորդ շրջանում է

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը թենիսի Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում է:

Լոնդոնում ընթացող Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարարից հերթականի` Ուիմբլդոնի, տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ցիցիպասը մրցեց Ուիմբլդոնի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Էնդի Մարեյի հետ: Երկօրյա պայքարից հետո (հանդիպումը հետաձգվել էր եղանակային պայմանների պատճառով), Ցիցիպասը հաղթեց 5 սեթերից հետո` 6:7, 7:6, 6:4, 6:7, 4:6 հաշվով:

Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի՝ խոտածածկի վրա անցկացվող միակ մրցաշարն է: Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է 1877 թվականին: Տղամարդկանց անհատական մրցաշարում ամենատիտղոսակիր մարզիկը Ռոջեր Ֆեդերերն է (8 հաղթանակ), կանանցում` Մարտինա Նավրատիլովան, իսկ գործող չեմպիոնները Նովակ Ջոկովիչն ու ԵլենաՌիբակինան են: Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 45 միլիոն ֆունտ: Մրցաշարը կեզրափակվի հուլիսի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31