Հայաստանի ֆուտբոլի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի 29-ին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2023/24 մրցաշրջանի անդրանիկ տուրը կկայանա հուլիսի 29-ին:
ՀՖՖ-ն հրապարակել է նոր մրցաշրջանի ժամանակացույցը: ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Գավաթի խաղարկության 2023/2024 մրցաշրջանի վիճակահանությունները: Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 29-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ օգոստոսի 1-ին։
Յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ կհրապարակվեն այդ տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը:
Հայաստանի գավաթի 2023/2024 խաղարկության վիճակահանության արդյունքում ձևավորվեցին 1/16 եզրափակչի հետևյալ զույգերը․
ԲԿՄԱ – «Անդրանիկ»
«Գանձասար» – «Օնոր»
«Սյունիք» – «Նիկարմ»
«Կիլիկիա» – «Ֆալկոնս»
«Լեռնային Արցախ» – «Վեստ Արմենիա»
«ԷկոՎիլ» – «Միկա»
Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։
Այս զույգերի հաղթողներին 1/8 եզրափակչում կմիանան Պրեմիեր Լիգայի 6 թիմեր՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը» «Վանը» և «Նոան»:
«Ուրարտուն» և «Շիրակը», որպես Հայաստանի Գավաթի 2022/2023 խաղարկության եզրափակչիմասնակիցներ, պայքարը կսկսեն 1/4 եզրափակչից: