Բաժիններ՝

Իտալիայում տարեցների խնամքի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով կա 6 զոհ, 80 վիրավոր

Իտալիայի Միլան քաղաքի տարեցների խնամքի կենտրոնում բռնկված հրդեհը 6 հոգու կյանք է խլել։ Եվս 80 մարդ վիրավորվել է։ Ինչպես տեղեկանում ենք Associated Press գործակալությունից, այս մասին հայտնել են Իտալիայի հրշեջ ծառայությունից։

Հրդեհը սկսվել է գիշերը՝ տեղի ժամանակով ժամը 1։30-ին, ամենայն հավանականությամբ, կրակի զոհ դարձած երկու կին բնակիչների սենյակում։

Հրշեջները հետաքննում են հրդեհի պատճառները։

Խնամքի կենտրոնի բնակիչներից շատերի մոտ ախտորոշված է Ալցհեյմերի հիվանդություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31