Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ցանկություն է հայտնել բարձրացնել Իրանի հետ համագործակցության մակարդակը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին կցանկանար Իրանի հետ համագործակցությունը տեսնել ավելի բարձր մակարդակի վրա։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին նա հայտարարել է Ճապոնիա կատարած իր այցի արդյունքների շուրջ լրագրողների հետ զրույցում։

«Ներկայում ՀԳՀԾ-ի (խմբ․՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր) ուղղությամբ ջանքերը կանգ են առել, այնպես որ, այդ հարթությունում առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում: Իրանի հետ համագործակցությունը շարունակվում է, բայց ոչ այն մակարդակով, որը ես կցանկանայի տեսնել», – ասել է Գրոսին՝ ընդգծելով, որ համապատասխան դիրքորոշումն ինքը հայտնել է իրանական կողմին։

Գրոսին հիշեցրել է, որ մարտին այցելել է Իսլամական Հանրապետություն։

«Համատեղ հայտարարության մեջ մենք համաձայնության եկանք որոշակի գործողությունների շուրջ, սակայն այդ համաձայնությունների իրագործումը չափազանց դանդաղ է առաջ շարժվում», – ասել է նա՝ ընդգծելով, որ ՄԱԳԱՏԷ-ն «փորձում է արագացնել համաձայնությունների իրականացումը` աշխարհի այդ մասում լարվածության աճ թույլ չտալու նպատակով»։

2023 թվականի մարտին Թեհրան կատարած այցի ընթացքում Գրոսին բանակցություններ էր վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ և գոհունակություն հայտնել մշակված համատեղ միջոցառումների առնչությամբ։

2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ ստորագրեցին ՀԳՀԾ-ն՝ ուղղված Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարմանը: Համաձայնությունից հետո ԵՄ-ն հայտարարեց Իրանի դեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների չեղարկման մասին, սակայն ուժի մեջ թողեց այն սահմանափակումները, որոնք վերաբերում են հրթիռային տեխնոլոգիաներին և միջուկային ճյուղում գործունեության որոշակի տեսակների, ինչպես նաև համակարգչային ապահովությանը վերաբերող միջոցներին:

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշեց դուրս գալ այդ համաձայնագրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31