Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով

Ադրբեջանի կողմից առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախօրեին կայացած դատական նիստի ժամանակ դատախազը հայ զինծառայողների համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում։ Ադրբեջանը նրանց մեղադրում է պետական սահմանը հատելու և ծանր հանցագործությունների նախապատրաստման մեջ։

Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն ադրբեջանցի դիվերսանտների կողմից առևանգվել էին մայիսի 26-ին՝ դիրքեր սնունդ տանելուց հետո վերադարձի ճանապարհին։ Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հակառակորդի զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել հայ զինծառայողներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31