Զելենսկին Պրահայում հանդիպել է Չեխիայի նախագահի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պրահայում հանդիպում է անցկացրել Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից ։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Պավելին Ուկրաինային զենք մատակարարելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու համար։

Հուլիսի 6-ին կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև ընդհանուր անվտանգության և պաշտպանությունն ամրապնդելու գործում համագործակցության հարցերը։

Պետր Պավելը Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինան կարող է շարունակել ապավինել Չեխիայի աջակցությանը Ռուսաստանի դեմ մղվող պայքարում։

Նույն օրն ավելի վաղ Զելենսկին Սոֆիայում բանակցություններ էր վարել Բուլղարիայի ղեկավարության հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31