Բաժիններ՝

Լողորդները Ճապոնիայում կմասնակցեն ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը

Հայաստանը ներկայացնող լողորդները կմասնակցեն ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը:

Լողում իրենց ուժերը կչափեն Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Աշոտ Չախոյանը և 10 մետր աշտարակացատկում պայքարի կելնեն ջրացատկորդներ Ալիսա Զաքարյանը և Մարատ Գրիգորյանը:

Հայաստանի քառյակը հանդես կգա նաև 4 × 100մ. ազատ և համալիր մրցաձևերի փոխանցալողում:

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում: Այն կմեկնարկի հուլիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31