Օգնության են հասել փրկարարները
Հուլիսի 5-ին, ժամը 13։30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։
Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ. Հ.-ին (ծնված 1965 թ.) պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։