
Իրանը ՄԱԿ-ում մեղադրել է Արևմուտքին երկրում անկարգություններ հրահրելու մեջ

Արևմտյան երկրները ներգրավված են 2022 թվականի սեպտեմբերից Իրանում բռնկված անկարգությունների սրման մեջ։ Instagram-ը չի հեռացրել այն գրառումները, որոնց միջոցով զենք են վաճառում և բացատրում, թե ինչպես կարելի է ռումբեր պատրաստել։
Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին, այդ մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի 53-րդ նստաշրջանում հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության Մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Քազեմ Ղարիբ-Աբադին։
«Չնայած Իրանի պաշտոնական խնդրանքին՝ այդ հարթակը մերժել է հեռացնել հրազենի վաճառքի հետ կապված 3 միլիոն գրառում»,-ասել է դիվանագետը։
Ղարիբ-Աբադին նաև քննադատել է Twitter-ին՝ ասելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ համացանցային հարթակը ստեղծել է ավելի քան 50 հազար կեղծ պարսկերեն էջ՝ Իրանի դեմ գործելու համար։ Բացի այդ, Իսլամական հանրապետության ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել, որ լոնդոնյան հակաիրանական հեռուստաալիքները հարցազրույց են վերցրել «հայտնի ահաբեկիչներից»։
«Խռովությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 8000 զենք, անկարգությունների զոհ են դարձել ավելի քան 75 իրավապահ և քաղաքացի, վիրավորվել է ավելի քան 7000 իրավապահ»,- ընդգծել է Ղարիբ-Աբադին՝ հավելելով, որ բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 2000 օբյեկտ է վնասվել՝ և՛ պետական, և՛ մասնավոր։