Արցախի նախագահականը չի մեկնաբանում Վլադիմիր Պուտինին նամակով դիմելու մասին տեղեկությունը. news.am

Արցախի նախագահի աշխատակազմը որևէ կերպ չի մեկնաբանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արցախում տիրող իրավիճակը ներկայացնող նամակով դիմելու մասին տեղեկությունը, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Հունիսի 4-ին Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնել էր, որ նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «ներկայացնելով երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը»։

«Արցախցիների բացարձակ մեծամասնությունը հավատացել է ոչ թե ՀՀ ղեկավարին, ոչ թե Արցախի ղեկավարին, այլ ՌԴ նախագահ Պուտինի խոսքերին՝ որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիվ։ Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման։ Վաղն էլ համբերենք, հետո հրաբուխի պես պետք է պայթենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր արժանապատվության»,- նշել էր Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31