Բաժիններ՝

Փրկարարներն օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Հուլիսի 2-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, օձերի ակտիվություն նկատվել է մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Ալավերդի, Բերդ, Նոյեմբերյան, Վանաձոր, Կապան, Չարենցավան քաղաքներում, Արգավանդ և Շահումյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 1 շահմար, 1 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31