
Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով 15 մարդ է զոհվել

Չինաստանի հարավ-արևմուտքի Չունցին քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 15 մարդ, չորս մարդ անհետ կորած է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հեռուստատեսության տեղեկություններով՝ հուլիսի 3-ից հուլիսի 4-ը Վանչժոու կոմսությունում տեղացել են հորդառատ անձրևներ:
Հուլիսի 5-ի առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ հորդառատ անձրևներից տուժել է շրջանի 36 բնակավայր, 37 հազար 226 մարդ, նրանցից ավելի քան 11, 5 հազարը տարհանման կարիք ունեն, 779-ը տարհանվել է, 15-ը մահացել է, 4-ը համարվում է անհետ կորած: