Բաժիններ՝

Վնասներ` քամու հետևանքով

Հուլիսի 4-ին, ժամը 19:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով մայրաքաղաքում կան վնասներ: Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար Ծառայության տարածած հաղորդագրությունից, Երևանի տարբեր վարչական շրջաններում կոտրվել են ծառեր, վնասվել թիթեղներ և գովազդային վահանակ:

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկության՝ քամու ուժգնությունը Երևանում հասել է մինչև 18 մ/վ-ի (առավելագույնը՝ Դավթաշեն վարչական շրջանում)։ Գրանցվել է քամու ուժգնացում նաև Արմավիրում՝ 16 մ/վ, Աշտարակում՝ 19 մ/վ և Եղվարդում՝ 20 մ/վ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս