Ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է, ՄԵՂՔ կլինի. Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը գրում է. «Ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է, ՄԵՂՔ կլինի…
Երբ այսօր ամեն քայլափոխի երկրի գլխավոր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը խախտվում է.
· Երբ թուրքական նախապայմանները կատարելու համար կասկածի տակ են դնում Արարատն ու ՀՀ Զինանշանը, ՀՀ Օրհներգը, ՀՀ Սահմանադրությունը, Անկախության Հռչակագիրը…
· Երբ երկրում մեկ անձի իշխանության ու հայրենադավության համար հարուցվել ու հարուցվում են հարյուրավոր շինծու քրեական գործեր,
· Երբ երկրում մենիշխանության հաստատման համար հարյուրավորները հայտնվում են բանտերում քաղաքական հայացքերի համար, ինչպես հիմա Արմեն Աշոտյանը,
· Երբ հետապնդվում են քաղաքական գործիչները, ակտիվիստները,
· Երբ մամուլի դեմ տարատեսակ ոտնձգություններ են, լրագրողներին իրենց դիրքորոշման համար անվանարկում են անգամ պատգամավորները,
· Երբ դատական համակարգում անկախ դատավորները, առանց օրենքի, կարգի պատժվում են՝ Դավիթ Հարությունյան, Զարուհի Նախշքարյան, Դավիթ Գրիգորյան, շրջափակվում են դատարանները, հեղաշրջում են անում Սահմանադրական դատարանում, հաշվի չեն առնում միջազգային կառույցների կարծիքը,
· Երբ տեղական իշխանության մարմիններում միակուսակցական գերիշխանության հաստատման համար գործի են դրվում անօրինականությունը, իրավապահ ու դատական մարմինները, չենթարկվողներին ուղարկում բանտեր, ինչպես Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանին,
· Երբ մեկ անձի դավաճանությունը, պետական, ռազմաքաղաքական կառավարման գործը տապալելու մեղքից ազատելու համար համատարած գտնում են կեղծ թիրախներ, մեղադրանք առաջադրում զինվորականներին ու տեւական ժամանակ պահում բանտերում, ինչպես գեներալներ Միքայել Արզումանյան, Գրիշա Խաչատուրով…
· Երբ մեկ անձի ու նրա ընտանիքի տեղաշարժի համար փողոցներն են լցնում հազարավոր ոստիկաններով, գաղտնի ծառայությունների աշխատակիցներով,
· Երբ ոստիկանները համատարած բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ, վրաերթի ենթարկում, խոշտանգումներ անում ոստիկանատներում, խանգարում փաստաբանների գորոծունեությունը ու մնում անպատիժ,
· Երբ կամակորության, անկարողության հետեւանքով փլուզված է պետական կառավարման համակարգը. ամիսներով, տարիներով թափուր են տարբեր պաշտոններ, իսկ նշանակումներն արվում են խնամի-ծանոթ-քպ-ական եռանկյունու մեջ,
· Երբ միջազգային հանրությունը, արեւմտյան երկրներն աչքերը փակում են համատարած անարդարության, անօրինականության դեմ, քանի որ ստանում են կարեւոր ցանկալին՝ Հայաստանը հրաժարվում է Արցախից, գլխիկոր հետեւում թուրքական պահանջներին ու այդ երկրների աշխարհաքաղաքական ակնկալիքներին ու ծրագրերին…»