Բաժիններ՝

Հեռախոս գողացած երիտասարդը հայտնաբերվել է

Հուլիսի 1-ին, 04.10-ին, պարեկային ծառայության ոստիկանները Երևանի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, գողության փորձի հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի:

Ժամը 04.40-ին 36-ամյա մի կին ոստիկանություն հաղորդում է տվել, որ ժամը 04.00-ի սահմաններում, օգտվելով իր անուշադրությունից, Խանջյան փողոցի գիշերային ակումբում գողացել են իր այֆոնը:

Կասկածանքով բերման ենթարկված 27-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է հիշյալ հեռախոսը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31