
Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել ԲԴԽ նիստերի դահլիճ
Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել ԲԴԽ նիստերի դահլիճ
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ժամը 11:00-ից պետք է հրապարակվեին մի շարք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները:
Լուսաբանող լրագրողներին, սակայն, թույլ չեն տալիս բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե նստելու տեղ չկա: Լրագրողները, սակայն, ասացին՝ կկանգնեն, խնդիր չի, սակայն նրանց կրկին չթույլատրեցին բարձրանալ:
Այս պահին լրագրողները հանդիպում են պահանջում Դատական դեպարտամենտի պատասխանատուների հետ:
Այս ընթացքում հայտնի դարձավ, որ նկատողություն է հայտարարվել դատավոր Ռուբեն Բունիաթյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: