
Հայաստանի թոշակառուներին կտան հավելյալ 3000 դրամ ու դա կներկայացնեն,որպես դարակազմիկ մի տիեզերական մեծ նվաճում. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը գրում է. ««Աննախադեպերը» փաստորեն դեռ շարունակվում են:
Հայաստանի թոշակառուներին կտան հավելյալ 3000 դրամ ու դա կներկայացնեն,որպես դարակազմիկ մի տիեզերական մեծ նվաճում:
Բայց երևի մեկը չկա ասի,բա էդ նույն թոշակառուն էդ երկու կոպեկով ինչ դեղ է առնելու կամ ինչ է ուտելու կամ ինչպես է իր կոմունալները վճարելու երբ ամենուրեք ու համատարած գներ են բարձրացել ու կյանքը ավելի է դժվարացել:
Իրականում եթե հաշվենք գների բարձրացումը այդ 3000 դրամը ոչ թե հավասարեցնում է նախկինում ունեցած զամբյուղի վիճակը,այլ դեռ մի բան էլ էլի պակաս է ստացվում մինչև գների բարձրացումները:Հետևաբար ոչ մի աննախադեպ բան էլ չկա կա միայն մի աննախադեպ բան,որ թոշակառուն պետք է իր գոյությունը պահի այդ կոպեկներով:
Հ.Գ Մտածեք ավելի լավ է այն մարդկանց մասին,որոնք ամերիկաներում լավ էլ տեղավորված ապրում են,բայց տարին մեկ գալիս ամբողջ թոշակը ստանում գնում են իրենց ամերիկաները,ծիրան ուտելու սեզոնը ու հայրենիք փափագելը էդպիսի բան է»: