Հայ-թուրքական սահմանի անցակետը կկառուցվի հրատապ՝ սահմանափակ ժամկետում

Պետական եկամուտների կոմիտեն մոտ 29 միլիոն դրամով գնում է կատարել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ից։

Այս ընկերությունը, որն իրականացնում է նախագծային աշխատանքներ և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է 2001 թվականից, 29 միլիոն դրամով իրականացնելու է Մարգարայի հայ-թուրքական սահմանի անցակետի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները։

Ըստ մայիսի 25-ին կնքված պայմանագրի՝ անցակետի կառուցումը նախատեսվում է իրականացնել խիստ սահմանափակ ժամկետում, ուստի անհրաժեշտություն է առաջացել շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ կատարել նաև անցակետի կառուցման նախագծահաշվային աշխատանքները։

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեն անցակետի աշխատանքների պատվերը նշված ընկերությանն իջեցրել է հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով՝ համաձայն Կառավարության այս տարվա ապրիլի 23-ի որոշման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031