Սուրեն Պապիկյանը, Բոլատ Իմանբաևն ու Երուլան Սապենովը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքն ու ընդլայնման ուղիները
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին:
Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ:
Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքը և հետագա ընդլայնման ուղիները:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: