Բաժիններ՝

Օգտվելով անասնագոմի դուռը բաց լինելու հանգամանքից` 6 հորթ են գողացել

Մայիսի 13-ին Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակչից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը, օգտվելով իր անասնագոմի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են վեց հորթ:

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ անասնագողությունը կատարել են Բամբակաշատ գյուղի երեք բնակիչ:

Նրանք ձերբակալվել, տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:

Գողացված հորթերից մեկը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031