
«Հանուն Արցախի փրկության». «ՀԱՄԱԽՄԲՈւՄ»-ն ու արցախյան մի քանի կուսակցություններ համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանում և Ստեփանակերտում ստորագրվել է «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև։
«Համախմբում» շարժումից հայտնում են, որ հուշագրի նպատակն է համատեղ ուժերով պայքարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման և Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացման համար: