Բաժիններ՝

Իսակովի պողոտայում հայտնաբերվել է 18-ամյա երիտասարդի դի՝ հրազենային վնասվածքներով

26-ամյա երիտասարդը մայիսի 29-ին ժամը 23.30-ին ներկայացել է Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին:

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից ևս ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:

Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է:

26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս