Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի վարչապետին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին՝ Պետականության օրվա առթիվ:
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և խորվաթ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով կայունություն և նորանոր ձեռքբերումներ։
Տարին նշանավորվեց հայ-խորվաթական բարձր մակարդակի շփումներով և այցերով: Գոհունակությամբ եմ հիշում ընթացիկ տարվա փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր հանդիպումը:
Վստահ եմ, որ սա հիմք կհանդիսանա հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման նշանակալի ներուժի իրացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»: