Բաժիններ՝

Հայաստան նախորդ տարի ներմուծվել է 44 հազար 667 ավտոտրանսպորտային միջոց

Հայաստան վերջին 5 տարվա կտրվածքով ներմուծվել է 346 հազար 631 տրանսպորտային միջոց:

Այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

«2022 թ. ներմուծվել է 44 հազար 667 ավտոտրանսպորտային միջոց, 2021-ին՝ 21 հազար 842: Իսկ 5 տարվա կտրվածքով ունենք 346 հազար 631 ներմուծված տրանսպորտային միջոց»,-ասաց Ֆիդանյանը:

Ըստ Ֆիդանյանի՝ այդ թիվը չի կարող ազդեցություն չունենալ ճանապարհատրանսպորտային պատահարների ցուցանիշի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս