Բաժիններ՝

31-ամյա Վահան Ս.-ն Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո տեղափոխվել է գծային բաժին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 27-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տարել 31-ամյա Վահան Ս.-ին, որը 2022 թ. հունիսի 27-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս