Փրկարարները բեռնատարը դուրս են բերել արգելափակումից
Մայիսի 28-ին, ժամը 15:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 49-րդ կմ-ի մոտակայքում՝ գրունտային ճանապարհին բեռնատարը (քարով բարձված) արգելափակվել է փոսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն․ Գ․) դուրս են բերել արգելափակումից: