Բաժիններ՝

Ղարիբաշվիլին հասարակության բևեռացումը վերացնելու համար կարևորել է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի ստացումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել Եվրամիությանը իր երկրին տալ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ՝ վերացնելու հասարակության բևեռացումը։ Այս մասին նա խոսել է Թբիլիսիում՝ վրացական սփյուռքին նվիրված միջոցառման ժամանակ։

«Եթե նրանք (խմբ․- Եվրամիությունը) իսկապես ցանկանում են խաղաղության պահպանում, կայուն զարգացում երկրում և, որ ամենակարևորն է, իրականացնել իրենց իսկ առաջնահերթությունը, այն է՝ բևեռացման դադարեցումը, ապա այդ դեպքում երկիրը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա հիշեցրել է, որ հունիսի վերջին Վրաստանը կյանքի կկոչի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ Եվրամիության բոլոր առաջարկները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031