
33-ամյա Արտուշ Գ.-ն Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները մայիսի 26-ին Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել 33-ամյա Արտուշ Գ.-ին: Բաժնում պարզվել է, որ նա 2012 թ. ապրիլի 4-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: