
Ռոբերտ Ն.-ն և Սերգեյ Մ.-ն հայտնաբերվել և կալանավորվել են

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Քանաքեռ-Զեյթունի և Սիսիանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 26-ին Երևանի Նորաշխարյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացվել 35-ամյա Սերգեյ Մ.-ն: Նա ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Քանաքեռ-Զեյթունի և Սիսիանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 26-ին Երևանի Վարդաշենի 1-ին փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացվել 40-ամյա Ռոբերտ Ն.-ն: Նա ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: