
Պակիստանի նախագահը «հպարտանում է փորձությունների շրջանում Արբեջանին աջակցությամբ»

Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի Անկախության օրվա առիթով։
Ինչպես տեղեկացնում է News.am-ը` վկայակոչելով է APA-ին, դրանում նշվել է. «Վերջին երեսուն տարում եղբայրական հարաբերությունները մեր երկրների միջեւ ամրապնդվել են մեր խորացող բազմակողմ համագործակցությամբ, հատկապես տնտեսության եւ առեւտրի, մշակույթի, կրթության, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտներում»։
«Պակիստանը հպարտությամբ է աջակցել Ադրբեջանին փորձությունների շրջանում։ Պակիստանն այսուհետ եւս աջակցություն կցուցաբերի Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- նշվել է նամակում։ Նշենք, որ «փորձությունների շրջան» ասելով նախագահը նկատի ունի աջակցությունը Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիայի շրջանում։