Վահագն Խաչատուրյանը Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է սփյուռքահայերի կողմից Հայաստանում բիզնես իրականացնելու հնարավորությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Կատարի Պետությունում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում ընթացող մի շարք իրողությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս