Սա բերելու է կործանարար վտանգների մեր երկրի, մեզանից յուրաքանչյուրի համար. Արման Թաթոյան
Արման Թաթոյանը գրում է.«Երեկ ասուլիսին ասվեց այն, ինչ անցյալ տարի այս նույն ժամանակ նույն ձևակերպումներով սկսեց խոսել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նույնիսկ Ադրբեջանն այդ ժամանակ [մեզ համար, իհարկե, բացարձակ անընդունելի] նշել էր, որ Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով»:
Այսինքն` Ադրբեջանն անգամ խոսում էր սահմաննների որոշման պրոցեսի մասին, իսկ երեկ ասուլիսին արդեն հայտարարվեց առանց դելիլիմիտացիայի «այս գլխից» կայացված որոշում, թե գյուղերը «Ադրբեջանինն են»:
Սա բերելու է կործանարար վտանգների մեր երկրի, մեզանից յուրաքանչյուրի համար. լինելու են իրավունքների զանգվածային խախտումներ, էլ ավելի է խաթարվելու մեր ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, կապն արտաքին աշխարհի հետ, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի ճանապարհների անվտանգությունն ու համայնքների միջև կապը, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ և այլն:
Տավուշի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են (սա հաստատող փաստերը հիմնավոր են):
«Անկլավային» մեխանիկական տրամաբանությունը պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով 2020թ. 44-օրյա պատերազմից հետո սկսեցին առաջ տանել Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` անպատասխանատու, անօրինական հայտարարություններով:
Եթե չեք պատկերացնում, թե ինչ է կատարվելու Հայաստանի հետ, նայեք ինչ է տեղի ունենում Արցախի հետ` ողբերգական հետևանքներով: Սա միասնական շղթա է, ադրբեջանական քաղաքանությունն էլ նույնն է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ»: