Բաժիններ՝

Դանիան դարձել Է ԵՄ պաշտպանական համագործակցության ծրագրի մասնակից

Դանիան միացել է Անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ մշտական կառուցվածքային համագործակցության ծրագրին (PESCO), ինչպես նաև մեկնարկել է ծրագրի նախագծերի հերթական՝ 5-րդ ալիքը:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը:

«PESCO-ն մեր պաշտպանական համագործակցության հիմքում է: Դանիային PESCO ընտանիքին միացնելով և այսօր ընդունված 11 նոր նախագծերով մենք ընդլայնում և խորացնում ենք մեր համագործակցությունը: Այն թույլ է տալիս անդամ պետություններին համատեղ ներդրումներ կատարել, զարգացնել անհրաժեշտ (պաշտպանական) հնարավորությունները»,-հայտարարել է Բորելը:

2022 թվականի հունիսի 1-ին կայացած հանրաքվեով դանիացի ընտրողներն աջակցեցին Դանիայի անդամակցությանը ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությանը: Այսպիսով, ԵՄ բոլոր երկրները, բացի Մալթայից, մտնում են պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության միութենական կառույցների մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031