
Հետախուզվող Գեննադի Ա.-ն հայտնաբերվել է

Ոստիկանության Վարդենիսի և Սևանի բաժինների համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին Սևան քաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և Սևանի բաժին է տեղափոխվել 59-ամյա Գեննադի Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: