![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/zinvac-ujer.jpg)
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։