Բաժիններ՝

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա 2 զոհ

Մայիսի 21-ին, ժամը 18։58-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնեցին Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Լ․ Ջ․, ծնված 1980 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել հարակից ձորը․ ավտոմեքենայի վարորդ Ս. Ղ․-ն և ուղևոր Ա․ Պ․-ն (ծնված 1994 թ․) տեղում մահացել են:

Փրկարարները փակել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, դիերը պատգարակով դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս