Բաժիններ՝

Արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիները սկսել են քվեարկել նախագահական ընտրություններում

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի շրջանակներում՝ մայիսի 20-ին, մեկնարկել է արտերկրում և սահմանային անցակետերում քվեարկության գործընթացը:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովից (ՅՍԿ) հայտնել են, որ ավելի վաղ ընդունված որոշման համաձայն աշխարհի 73 երկրներում բացվել է 167 ընտրատեղամաս:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արտասահմանյան ներկայացուցչություններում քվեարկության գործընթացը կշարունակվի մինչև մայիսի 24-ը:

Հանրապետության սահմանային, ցամաքային անցակետերում, օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում հնարավոր կլինի քվեարկել մինչև մայիսի 28-ը՝ ժամը 17: 00-ն:

Քվեաթերթիկներն Անկարա կհասցվեն դիվանագիտական ներկայացուցիչների կողմից՝ անվտանգության բարձր մակարդակով։

Ձայների հաշվարկը կսկսվի մայիսի 28 -ին՝ ժամը 17: 00-ից հետո՝ Թուրքիայում ընտրատեղամասերի փակմանը զուգահեռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս