
Չեխիայի նախագահը մոտոցիկլետով մեկնել է Գերմանիա՝ չեխ-բավարական բարեկամության փառատոնի

Չեխիայի նախագահ Պետր Պավելն իր մոտոցիկլետով այցով մեկնել է Գերմանիայի Բավարիայի դաշնային երկրամաս, որտեղ այսօր սկսվում է չեխ-բավարական բարեկամության փառատոնը: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հաղորդել է idnes.cz լրատվական հարթակը։
Փառատոնի բացման արարողությանը, որը տեղի կունենա այսօր Չեխիայի սահմանի մոտ գտնվող Զելբ քաղաքում, ներկա կլինի Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը։
Պավելը, որն այս տարի կդառնա 62 տարեկան, ակտիվորեն զբաղվում է մոտոսպորտով: