Բաժիններ՝

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինային F-16-եր մատակարարելու թեման G7-ի օրակարգում չկա

Ուկրաինային F-16-եր տրամադրելու թեման կարող է քննարկվել G7-ի շրջանակներում, սակայն գագաթնաժողովի օրակարգում նման հարց չկա: CNN-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ուկրաինան և Կիևին օգնության թեման կքննարկվեն «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում։

«Սակայն ինչ վերաբերում է որոշակի այնպիսի միջոցների, ինչպիսիք F-16-երն են, դա առանձին հարց չէ օրակարգում, բայց (թեման) կարող է հայտնվել գագաթնաժողովի կուլուարներում», – հավելել է Քիրբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031