Բաժիններ՝

Ղրիմում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել պայթյունի պատճառով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար

Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Սիմֆերոպոլի շրջանի երկաթուղու վրա «տեղի է ունեցել պայթյուն՝ կողմնակի անձանց միջամտությամբ»։ Այս մասին տեղեկանում ենք Вести պարբերականից:

Կոնստանտինովը «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները. խնդիր է դրված 24 ժամվա ընթացքում երկաթուղու երթևեկությունն ամբողջությամբ վերականգնել։

«Արդեն աշխատանքներ են տարվում, մեկ վագոն արդեն բարձրացվել է: Խնդիրն այն է, որ 24 ժամվա ընթացքում երթևեկությունը լիովին վերականգնվի», – ասել է Կոնստանտինովը՝ նշելով, որ Ղրիմի իշխանություններն արդեն իսկ բախվել են շատ ավելի մեծ մարտահրավերների։

Ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ մայիսի 18-ի առավոտյան Սիմֆերոպոլի մարզում՝ Չիստենկոյե և Պոչտովոյե կայարանների միջև երկաթուղու վրա դիվերսիա է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով հացահատիկով ութ վագոն դուրս է եկել ռելսերից, տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031