«Թանգարանային գիշեր»-ը Ռուսական արվեստի թանգարանն այցելուներին կհյուրընկալի բացօթյա հարթակում
Ռուսական արվեստի թանգարանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը, որը տեղի կունենա մայիսի 20-ին, հանդես կգա «Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» ծրագրերով։
Վերանորագման պատճառով թանգարանը փակ է, սակայն այն միջոցառումները կկազմակերպի թանգարանի դիմացի բացօթյա հատվածում։
«Չորս նկար, չորս պատում. թանգարանն այցելուին ընդառաջ» խորագրի ներքո կցուցադրվեն թանգարանի հավաքածուի չորս գլուխգործոցների վերատպություններ` իրենց ուղեկցող կրթական-ինտերակտիվ ծրագրերով և վարպետության դասերով։
Ինտերակտիվ կրթական ծրագրերը և վարպետության դասերը կընթանան 17:00-21:00-ն:
17:00-ին՝ «Պավել Կուզնեցով. Սովորում ենք տպագիր գրաֆիկա», 18:00-ին՝«Արիստարխ Լենտուլով. Կուբիզստական պատկերներ», 19:00-ին՝ «Ռուս իմպրեսոնիստները և պուանտիլիզմը. վարպետության դաս», 20:00-ին՝ «Բ. Գրիգորև. Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» նկարի դիտում VR ակնոցի միջոցով։
Վարպետության դասերի միջոցով այցելուները ստեղծագործելով կսովորեն տպագիր գրաֆիկայի, կուբիզմի և պուանտիլիզմի առանձնահատկությունները, իսկ VR ակնոցները նրանց կտեղափոխեն նկարի վիրտուալ տիրույթ։